News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Փարիզում հյուսիսկորեացի ուսանողի են փորձել առեւանգել։ Երիտասարդը, սակայն, հաջողել է խուսափել առեւանգիչներից, ովքեր նրան ցանկացել են բռնի կերպով Փհենյան տեղափոխել։ Ինչպես տեղեկացնում է Gazeta-ն Associated Press-ին հղումով,  անանուն աղբյուրների փոխանցմամբ Խան անունով ուսանողը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի զարմիկն է՝ 2013 թ.-ին պետական հեղաշրջման փորձի համար մահապատժի ենթարկված Չան Սոն Տհեկի որդին։

Ներկայումս երիտասարդը գտնվում է ապահով վայրում։

Տեղեկացնենք, որ Խանի քույրը, ով նույնպես սովորում էր Փարիզում, 2006թ-ին ինքնասպանություն է գործել։ Ըստ պաշտոնական վարկածի, աղջիկը կյանքին վերջ է տվել, որովհետեւ ծնողները դեմ են եղել ընկերոջ հետ իր հարաբերություններին։ Նա եւս ժամանակին հրաժարվել էր վերադառնալ Փհենյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ