Սաուդիան Արաբիայում մահապատժի է ենթարկվել Թուրքիայի քաղաքացի Ալի Ահմեդ Աղըրդաշը, ում ձերբակալել էին մեծ քանակությամբ թմրանյութ պահելու համար։
Արաբական Al Jazeera-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Ալի Ահմեդ Աղըրդաշը 2006-ին եկել էր Սաուդիան Արաբիա եւ ռեստորանում որպես մատուցող էր աշխատում։ Սակայն 2007-ին թուրք մատուցողը ձերբակալվել էր ոստիկանության կողմից հատուկ գործողության ժամանակ՝ մեծ քանակությամբ թմրանյութ պահելու համար եւ 2008-ին դատարանը նրան դատապարտել էր մահապատժի, սակայն իրագործումը հետաձգվել էր։
Նշվում է, որ ավելի վաղ Սաուդիան Արաբիայում Աստծուն հայհոյելու համար մահապատժի էր դատապարտվել եւս մեկ Թուրքիայի քաղաքացի, սակայն Թուրքիայի ԱԳՆ-ի ջանքերով նա ազատ էր արձակվել։