News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված հայկական ուղղաթիռի օդաչու, 25-ամյա ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի մտերիմները մինչեւ վերջ հրաշքի էին սպասում՝ հուսալով, որ գուցե նա կենդանի է։

Սարգիսի մտերիմները դժվարանում են նրա մասին անցյալ ժամանակով խոսել, ամեն անգամ շենքի մուտքից դուրս գալով՝ նրան են հիշելու:

«Մենք որ դուրս ենք գալիս շքամուտքից, դիմացը պատ է, էդ պատի տակ մագլցող վայրի խաղող էր տնկել, որ բարձրանա, այդ պատը փակի: Երկու տարի առաջ էլ ինձ ասում էր, որ իր աշխատավայրում ոչ մի ծառ չկա, ծաղիկ չկա, բույս չկա: Մենք այգի ունենք, էդ շիթլիները ես հավաքել էի, տվեցի իրան, որ տանի, տնկի: Փոքրիկ ծառեր էր տնկել, ինքն էր գնում ջրում: Վերջերս էլ ասում էր, որ ահագին մեծացել են այդ ծառերը: Մենք Սարգիսին պարապ կանգնած չենք տեսել, միշտ զբաղված էր»,- հիշեց Սարգիսի հարեւանուհին՝ Բելլա Բոտոյանը:

Մտերիմների խոսքով՝ Սարգիսն իր  հայրենասիրությունը, աշխատասիրությունը ժառանգել է ծնողներից:

«Պատահական չէ, որ նման ընտանիքում նման երեխա է ծնվել, որովհետեւ երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, ամբողջ պայքարի ընթացքում ծնողները մեծ մասնակցություն ունեցան, իր ծնողները առաջին հերթին մեծ հայրենասերներ են»,- ասաց հարեւանուհիներից Անահիտ Զաքարյանը:

Հարեւանուհու խոսքով՝ Սարգիսի մայրը դեմ էր, որ որդու եւ նրա երկու ծառայակիցների մարմինները բերելու համար իրենց կյանքը վտանգեն մյուսները. «Վշտի ամբողջ ծանրության տակ կքված մայրը չէր ուզում, որ իր որդուն ու մյուս  զոհվածներին բերելու համար նոր զոհեր տրվեին, որովհետեւ ասում էր՝ յուրաքանչյուրը մի ընտանիքի ճրագ են: Չէր ուզում էն ցավը, որ ինքը տեսել էր, մյուսներն էլ տեսնեն: Մայրն ասում էր՝ որդիս ոնց որ իմ քահանան լինի, բարձրաձայն կարող եմ իմ մտքերը կիսել իր հետ, որովհետեւ այնպիսի պատասխաններ է տալիս, որ միանագամից խաղաղվում եմ»։

25-ամյա Սարգիս Նազարյանը ոսկե մեդալով էր ավարտել մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը, 4 տարի է, ինչ ծառայում էր զինված ուժերում, ամուսնացած չէր, ապրում էր ծնողների հետ, ուներ 4 եղբայր եւ քույր։

Նշենք, որ հատուկ գործողության արդյունքում հատուկջոկատայինններ ուղղաթիռի անկման վայրից դուրս էին բերել ու ծնողներին հանձնել Սարգիսի միայն մասունքները։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ինչ-որ մեկին ուղղաթիռին մոտ թողնելու կտրուկ մերժումները, ԼՂՀ ՊԲ հրամանատարությունը մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանել է ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ