News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Իժեւսկ քաղաքի Ինդուստրիլանի շրջանի դատարանը երեքուկես տարվա ազատազրկման է դատապարտել 33-ամյա «օրենքով գող» Գեւորգ Գրիգորյանին՝ ավելի հայտնի Գեւորիկ Նեֆտեկամսկի մականունով: Այդ մասին հաղորդում է «Պրայմ Քրայմ» գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, դատարանը Գրիգորյանին մեղավոր է ճանաչել թմրանյութերի առանձնակի խոշոր խմբաքանակ պահելու մեջ:

Գեւորգ Գրիգորյանը թագադրվել է Լեւոն Բուլիսկերիայի հետ, 2012թ. դեկտեմբերին Դեդ Հասանի խմբավորման մեգրելական կառույցի կողմից: Մեկ տարի առաջ նա ձերբակալվել էր Իժեւսկում՝ թմրանյութի ազդեցության տակ, եւ այժմ, մինչեւ 2017թ. մայիս պետք է անցկացնի անազատության մեջ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ