News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մերձմոսկվայի «Յուժնի դվորիկ» ռեստորանային համալիրում ձերբակալել են 49-ամյա «օրենքով գող» Կոնստանտին Նայբաուերին՝ քրեական շրջանակներում հայտնի «Կոստյա Կանսկի» կամ «Նեմեց» մականուններով, հաղորդում է «Պրայմ Քրայմ» գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, նրա ձերբակալման գործողությունը իրականացվել է հատուկ նշանակության ուժերի կողմից:

Նախկինում բազմիցս դատապարտված Նայբաուերը կասկածվում է Տիվայի եւ Կրասնոյարսկի բնակիչներին գումար եւ տրանսպորտային միջոցներ շորթելու մեջ: Նրան վերջին անգամ դատապարտել էին 2008թ.՝ թմրանյութերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ