News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի իշխանությունները աննախադեպ կոշտ միջոցներ կձեռնարկեն մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւին ի պատասխան: Այդ մասին հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի պաշտպանության կոմիտեն:

«ԱՄՆ-ը չմտածված արարք է կատարել՝ ԿԺԴՀ դեմ ուղղված անսկզբունքային բանաձեւ ընդունելով: ԱՄՆ-ը ԵՄ-ին եւ Ճապոնիային թույլ են տվել առաջ մղել բանաձեւի նախագիծը, իսկ ՄԱԿ-ի անդամ-պետությունները կուրորեն քվեարկել են»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:

Ռազմական գերատեսչությունում ընդգծել են, որ ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները չեն կարող խուսափել դաժան պատժից: Փհենյանը Օբամայի վարչակազմին առաջարկել է ներողություն խնդրել, իսկ ՄԱԿ-ին՝ մտածել, հակառակ դեպքում նրանք դառը ճակատագիր է սպառնում:

Նշենք, որ նոյեմբերի 19-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի մարդու իրավունքների կոմիտեն առաջարկել էր Անվտանգության խորհրդին ԿԺԴՀ իշխանությունների դեմ գործ հարուցել մարդկության դեմ հանցագործության հատկանիշներով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ