News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թունիսում ընթանում են նախագահի ընտրությունները, առաջինը 2011թ. հունվարի 14-ի «Հասմիկների հեղափոխությունից» հետո, որի հետեւանքով պաշտոնակ արվեց Զին ալ-Աբիդին բեն Ալիի ավտորիտար ռեժիմը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախագահի պաշտոնին հավակնում են 27 թեկնածուներ: Հիմնական հավակնորդների թվում են նախկին վարչապետ Բեջի Քաիդ էս-Սեբսին, գործող նախագահ Մոնսեֆ Մարզուկին, մի քանի նախկին նախարարներ, ձախ կուսակցության ներկայացուցիչ Համմա Համմամին, բիզնես-մագնատ Սլիմ Ռիահին, նաեւ կին դատավոր Կալտհոում Կանոուն:

Ակնկալվում է, որ ընտրություններին կմասնակցի 5,3 մլն մարդ: 10 հազար ոստիկաններ ապահովելու են անվտանգությունը տեղամասերում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ