News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Հայաստանի շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային եւ արեւելյան շրջաններում` ձյան տեսքով: Քամին` հարավ-արեւելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հատկապես արեւելյան շրջաններում կնվազի 4-6 աստիճանով:

ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ:  Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի  +2+4, վաղը ցերեկը՝ +7+9 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0+3,

Կոտայքում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0+3,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0+3,

Լոռիում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ 0+4,

Տավուշում՝ գիշերը՝  0+3, ցերեկը՝ +3+6, 

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0+3,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1+3,, ցերեկը՝ +5+8,

Արարատում՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +6+9,

Արմավիրում՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +6+9,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0+3,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +6+9,

Սյունիքի հովիտներում՝  գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +5+8,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+4,  

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +2+5:

Տպել
Ամենաշատ