Աֆղանստանում մահապարտ-ահաբեկիչն ակտիվացրել է պայթուցիկ սարքը՝ գտնվելով վոլեյբոլի խաղը դիտելու եկած բազմության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Աղբյուրի փոխանցմամբ, զոհվել է 50 մարդ, մարմնական վնասվածք է ստացել 60 հոգի:
Միջադեպը տեղի է ունեցել վոլեյբոլի խաղի ժամանակ, հարավ-արեւելյան Պակտիկա նահանգում: