News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի զինակոչիկներին արգելել են Apple ընկերության հեռախոսները բանակ տանելը, փոխանցում է BFM-ը:

Այս մասին զինակոչիկների հարազատներին նախազգուշացնում են ՊՆ զինակոչիկների հարցով պաշտոնական «թեժ գծով»: «Կարող եք վերցնել ցանկացած հեռախոս՝ բացի iPhone-ից: Դա զուտ ամերիկյան ֆիրմա է», - «թեժ գծի» աշխատակցի խոսքերնէ  մեջբերում աղբյուրը:

Նորակոչիկներին Apple-ի ապրանքը օգտագործելու արգելքը  մենկաբանում են նրանց հետեւելու հնարավորությամբ: « iPhone-ի օգնությամբ բոլորին են հետեւում. Քանի դեռ զինվորը խոսում է, սարքն աշխատում է եւ  տեղեկություն փոխանցում, թե որտեղ է նա եւ ինչ է անում», - պարզաբանում է արգելքը կիրառած «թեժ գծի» մասնագետը: 

Նման սահմանափակման մասին հայտնել է մայրաքաղաքի զինկոմի ներկայացուցիչը: ՊՆ մամուլի ծառայությունը չի մեկնաբանել այդ արգելքները:

Ըստ թերթի՝ Ռուսական բանակում բջջային հեռախոսները երբեք ամբողջությամբ չեն թույլատրվել կամ արգելվել: Դրանք օգտագործելու հնարավորության որոշումը ընդունում է կոնկրետ զորամասի հրամանատարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ