News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սքարբորո-Աջինուրթայի (Տորոնտոյի շրջան, Կանադա) պատգամավոր Առնոլդ Չենը Կանադայի Լիբերալ կուսակցության անունից լուրջ անհանգստությունն է հայտնել ադրբեջանական կողմից հայկական ուղղաթիռի խոցման կապակցությամբ:

«Կցանկանայի ցավակցություններս հայտնել զոհված օդաչուների ընտանիքներին եւ ընկերներին», - հայտարարել է Առնոլդ Չենը: «Ես խորապես անհանգստացած եմ այն հանգամանքով, որ այս միջադեպը կարող է հանգեցնել այդ երկու երկրների միջեւ լարվածության էկալացիային»;

Կանադայի Լիբերալ կուսակցության անդամը նշել է, որ դատապարտում է ցավալի միջադեպը: Միեւնույն ժամանակ, Առնոլդ Չենը կողմերին կոչ է արել պահպանել հանգստություն եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում նպաստել խաղաղ գործընթացին: «Հակամարտության խաղաղ կարգավորումը խաղաղության եւ անվտանգության հաստատման լավագույն ուղին է»:

Aդրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական եւ զինվորական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժամը 17.00-20.00-ն, Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ