News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 10-12-ին Բելգրադում անցկացվեց Casual Connect համակարգչային խաղերի համաժողովը եւ նրանց կից IndiePrize «ինդի» խաղեր նախագծողների մրցույթ- ցուցադրությունը, որին մասնակցեց նաեւ «Բաց Խաղ» առաջնության կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միությունը՝ ի դեմս առաջնության ղեկավար Շուշանիկ Վարդանյանի եւ առաջնության հաղթող մասնակից Հենրիկ Հակոբյանի՝ Choppy Fish խաղով: Խաղը ներկայացվեց նաեւ InDiePrize մրցույթ- ցուցադրությանը: Համաժողովը լի էր թեմատիկ դասընթացներով, գործարար ներկայացումներով եւ հաջողության պատմություններով, որի մասնակցությունը մեծ փորձ էր մասնակիցների համար:

Մրցույթի ժյուրի անդամների եւ  ներկա ընկերությունների կողմից մեծ էր հետաքրքրությունը Հայսատնից ներկայացված Choppy Fish խաղի նկատմամբ, որը գրավեց ներկաների ուշադրությունը իր գրաֆիկական լուծումներով  եւ ավարտուն տեսքով: Ընդհանուր առմամբ չեր զիջում ներկայացված մասնակիցների խաղերին:

Ըստ 18 ամյա Հենրիկ Հակոբյանի համաժողովի եւ մրցույթի մասնակցությունը տվեց իրեն նոր կապեր ոլորտի ընկերությունների հետ, որոնց առաջարկների եւ խորհուրդների հիման վրա հետագայում կկատարի որոշ փոփոխություններ ներկայացված խաղում: Խաղի զարգացման եւ հրատարակման համար Հենրիկին եղան նաեւ մի շարք առաջարկներ՝ առաջատար ընկերությունների կողմից:

Ըստ Շուշանիկ Վարդանյանի համաժողովի եւ մրցույթի մասնակցությունը պետք է դարձնել շարունակական, ինչը հնարավորություն կտա հայ երիտասարդներին ծանոթանալու միջազգային փորձին, ցուցադրելու իրենց աշխատանքը եւ մտքերը, հաստատելու ընկերական եւ գործընկերային հարաբերություններ ոլորտի ընկերություների եւ անհատների հետ:

Համաժողովին ձեռք բերած կապերը մեծ հնարավորություններ կստեղծեն զարգացնելու «Բաց Խաղ» առաջնությունը, դարձնելու այն միջազգային: Առաջնության շրջանակներում կազմակերպելու դասընթացներ եւ հանդիպումներ առաջատար ընկերությունների մասնագետների հետ:

Շ. Վարդանյանը եզրափակելով նշեց, որ արդեն իսկ 2015 թվականին ակնկալում են հայ երիտասարդների ակիվ մասնակցությունը «Բաց Խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի առաջնությանը, որ խոստանում է ավելի մեծ միջազգային հնարավորություններ եւ կապեր ստեղծելու հնարավորություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ