Նախօրեին Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո նույն ինքնաթիռի ուղեւորներից մեկը ձերբակալվել է: NEWS.am-ին հաջողվել է որոշ մանրամասներ ճշտել ձերբակալության հետ կապված:
Պարզվում է` ուղեբեռի ստուգման ժամանակ 39-ամյա երիտասարդի պայուսակիից հայտնաբերվել է երկու տարաներ, որոնց մեջ եղել է «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որը ըստ երիտասարդի ձեռք է բերել Փարիզում:
NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ թմրամիջոց տեղափոխող երիտասարդը ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է հետաքննություն: