News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Վանաձորում մայիսի 31-ին դաժանի ծեծի ենթարկված՝ «Վանաձոր» առողջարանի պահակ, 58-ամյա Լյովա Բուլղադարյանի գործով դատավարությունն արդեն 2-րդ անգամ հետաձգվում է:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տուժողի կինը՝ Նվարդ Բուլղադարյանը, հայտնեց, որ իրենք որեւէ բողոք չունեն, պարզապես ցանկանում են, որ իր ամուսնու բուժման ծախսերը հոգան:

«Ամուսինս հաշմանդամ է դարձել, չի խոսում, չի քայլում, նրան երկարատեւ բուժում է հարկավոր, սակայն մենք միջոցներ չունենք: Իբր թե թոշակավորել են, ամսական 13,800 դրամ է ստանում, բայց դե ի՞նչ կարող է անել: Մենք էդ Բենիկի ծնողներին էլ ենք ասել, որ իրենցից բողոք չունենք, մեզ պետք է ընդամենը որ ծախսերը հոգան»,- ասաց նա:

Տիկին Նվարդի խոսքով՝ գործով ամբաստանյալ Բենիկ Ալեքսանյանի հարազատները սկզբում օգնել են, հոգացել են հիվանդանոցի ծախսերը, խոստացել են հետագայում էլ օգնել. «Բայց հիմա էլ չեն օգնում: Մենք էլ այսօր դատարան դիմում ենք ներկայացրել, որ մեզ միայն նյութական փոխհատուցում է հարկավոր, այսինքն քրեական որեւէ պահանջ չունենք»:

Նշենք, որ գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Բենիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը: Նա գրավի դիմաց ազատ է արձակվել

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արնաշաղախ պահակին առավոտյան 06։30-ի սահմանում նկատել է առողջարանի տարածքում վազող մի աղջիկ եւ ահազանգել ոստիկանություն։ Լյովա Բուլղադարյանը մի քանի ժամ մնացել էր պահակակետի մոտ գետնին ընկած, նա մեծ քանակությամբ արյուն էր կորցրել։ Գործով կալանավորվել է 24-ամյա Բենիկ Սամվելի Ալեքսանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժամը 16:00-ի դրությամբ, ոստիկանության հատուկ տարածքներ են տեղափոխվել 72 մեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով…
Անձը, փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ, առերևույթ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն է կատարել. ՔԿ
2024 թվականի մայիսի 22-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ից ստացված հաղորդման առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության...
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր դեպքերով 25 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, 10 անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների…
Ասկերանի քաղաքապետ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը
Դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի, քննիչի միջնորդությունը...
«Վերջին զանգ». Ժամը 14.00-ի դրությամբ, հատուկ տարածքներ է տեղափոխվել 42 ավտոմեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ
Ժամը 14.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել...
Արծվիկ Մինասյանի որդու տունը հրդեհվել է
Հրդեհից տուժածներ չկան, և այլ մանրամասներ չհաղորդեց․․․
Ամենաշատ