News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ցանկացած երկրի ընդդիմություն առաջնահերթ կշտամբում է իր իշխանությանը, ոչ թե ուրիշի: Այս մասին նոյեմբերի 24-ին խորհրդարանում Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության հարցով լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիտարկմանը, թե Ռուսաստանն ու «իր օլիգարխիկ պուտինյան ռեժիմը՝ միլիարդավոր խաբեություններով, չարիք են դարձել» ոչ միայն այլ երկրների, այլեւ ռուսաստանցի ժողովրդի համար:

Ցանկացած նման հայտարարություն, այդ թվում նաեւ բարեկամական երկրի հասցեին, սրում է իրավիճակը եւ հավանական խնդիրների հանգեցնում, հավելել է Քոչարյանը: Ըստ նրա՝ անհրաժետ է հարգել բոլոր  դաշնակիցներին: Ընդ որում, անկախ նրանից, թե ով ինչ կարծիք ունի այլ երկրի քաղաքական գործչի կամ տնտեսության վերաբերյալ, չպետք է դրանք այդպես կտրուկ բարձրաձայնել: «Ով ինչ ուզում է ասի, ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, եւ գործընկերների հասցեին քաղաքական գնահատականներն անտեղի են: Եթե դու միջամտում ես,  դու հարեւանին էլ ես առիթ տալիս միջամտել ներքին գործերին եւ գնահատել դրանք», - ընդգծել է Շավարշ Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ