News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսակետի հաստատում չի պահանջում: Այս մասին նոյեմբերի 24-ին խորհրդարանում Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության հարցով լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Ըստ նրա՝ այդ հարցի վերաբերյալ Ղազախստանի եւ դրա առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւի ելույթը նպատակ ունեին միայն պարզել այդ հանգամանքը եւ ոչ ավելին: «Իհարկե, Ղազախստանը համագործակցում է Ադրբեջանի հետ, այդ թվում նաեւ Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդում: Սակայն այն համագործակցում է նաեւ Հայաստանի հետ: Այն, որ ԵՏՄ-ն զուտ տնտեսական կառույց է, հաստատել են նաեւ դրա անդամ երկրների առաջնորդները, այդ թվում նաեւ նույն Նազարբաեւը», - հավելել է Քոչարյանը: Ըստ նրա՝ ժամանակին Ղազախստանի բարձրացրած եւ Հայաստանում իրարանցում բարձրացրած հարցը վերաբերել է միայն Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետի առկայության-բացակայությանը: «Մենք միայն հաստատել ենք, որ Լեռնային Ղարաբաղը ՀՀ-ի տարածքը չէ: Մենք նրա հետ հարաբերությունները կառուցում ենք որպես  դե ֆակտո կայացած պետության հետ», - հավելել է Շավարշ Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ