News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի խոցումը զգոնության կորստի հետեւանք չէր, այլ թշնամու կողմից նախապես մշակված, պլանավորված երեւույթ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոցված ուղղաթիռի անձնակազմի հոգեհանգստի ժամանակ  մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց զոհված օդաչու Սերգեյ Սահակյանի հրամանատարը, որը խնդրեց իր անունը չհրապարակել։ (ֆոտոռեպորտաժ)

Նա պատմեց, որ Սերգեյի հետ ինքը ծանոթացել է 21 տարի առաջ, երբ միասին ընդունվել են ասացին Ռազմական ավիացիայի ինստիտուտ։

«Երազում էինք դառնալ գրագետ օդաչուներ, որ անառիկ պահենք մեր հայրենիքի սահմանները։ Սերգեյը 2-րդ կարգի օդաչու, հրահանգիչ էր, նրա համար թռիչքուղին նոր չէր, լավագույններից լավագույններն են մասնակցում զորավարժություններին, նա բազմիցս թռել է այդ թռիչքուղով։ Սերգեյն ամենահամեստ, ամենագրագետ օդաչուներից էր»,- ասաց զոհված օդաչուի հրամանատարը։

NEWS.am-ի հարցին, թե այդ օրն ինչ տրամադրվածություն ուներ Սերգեյը, հրամանատարը պատասխանեց. «Օդաչուն միշտ բարձր տրամադրվածությամբ է թռչում, նա շատ լավ տրամադրություն ուներ»։

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ