News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի զոհված անձնակազմի անդամ, լեյտենանտ Ազատ Սահակյանը երազում էր  մասնակցել զորավարժությունների, հատկապես Արցախում։ Այս մասին այօր՝ նոյեմբերի 24-ին, զոհված անձնակազմի հոգեհանգստի ժամանակ մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Ավիացիոն զորամասի շտաբի պետի տեղակալ Վաչագան Ստեփանյանը։ (ֆոտոռեպորտաժ)

 «Միշտ Ազատի երազանքն էր մասնակցել զորավարժություններին եւ հատկապես Արցախում, բայց իր երազանքն այսպես կատարվեց»,- ասաց նա։

Վաչագան Ստեփանյանը ճանաչել է բոլոր երեք տղաներին, երեքն էլ նրա խոսքով՝ բացառիկ են եղել, թե որպես մարդ, թե որպես իր իրենց գործի գիտակ։

«Սերգեյին ճանաչում եմ 21 տարի, միասին ծառայել ենք, անցել ենք երկար ուղի, հոյակապ անձնավորություն էր, մեծ պատասխանատվությամբ օդաչու։ Նազարյան Սարգիսը ծառայում էր երեք տարուց ավելի, ավագ լեյտենանտ էր, ճիշտ է՝ ինքն օդաչու էր, բայց անձնակազմի մեջ էր։ Տեխնիկ էր, Ռազմական ավիացիոն ինստիտուտը կարմիր դիպլոմով էր ավարտել, մեծ գիտելիքներ ուներ, նրան առաջարկել էին մնալ եւ դասավանդել այնտեղ, սակայն հրաժարվել էր, քանի որ սիրում էր ավիացիոն տեխնիկան, իր աշխատանքը, սիրում էր թռչել»,- պատմեց Ավիացիոն զորամասի շտաբի պետի տեղակալը։

Տղաների մարմինները դուրս բերելու գործողությունը Վաչագան Ստեփանյանը գնահատեց որպես «փայլուն կատարված գործողություն»։

«Գործողություններն իրականացնող կողմը սովարաբար կրում է ավելի շատ կորուստներ, բայց մեր տղաները այնպես կատարեցին, որ մենք կորուստներ չունեցանք, բոլորս խոնարհվում ենք մեր հետախույզների առջեւ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ