Ռուսաստանն ու Աբխազիան Սուխումի-Թբիլիսի-Երեւան ուղղությամբ երկաթուղային տարանցիկ հաղորդակցություն կկազմակերպեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Պուտինի խոսքով՝ նմանատիպ նախագծերի իրացումը կնպաստի բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ հարաբերությունների զարգացման համար պայմանների ստեղծմանը: Ռուսաստանը, Բելառուն եւ Ղազախստանը 2015թ.-ից ստեղծում են Եվրասիական տնտեսական միությունը, սակայն Հայաստանը մնացյալ անդամ-երկրներից առանձնացված է Վրաստանի տարածքով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Ռուսաստանն ու Աբխազիան համագործակցության եւ ռազմավարական համագործակցության երկկողմ պայմանագիր են կնքել: