News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայկական դրամի փոխարժեքի անկումը կօգնի արտահանողներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

«Նույնիսկ լավ է, որ դրամը թուլանում է: Լավ է տնտեսության եւ արտահանման զարգացման համար: Նախկինում, երբ դրամն ամուր էր դոլարի նկատմամբ, դա, հակառակը, նպաստում էր ներմուծմանը: Մի ժամանակ՝ 2009 թվականի մարտին, դոլարը նվազեց մինչեւ 303 դրամի: Դրանից հետո ֆինանսական իշխանությունները տեսան, որ այլեւս չեն կարողանում այն պահպանել, եւ անմիջապես 20%-ով թուլացրեցին փոխարժեքը: Այն ժամանակ օրակարգը ձեւավորում էին օլիգարխները, որոնց ձեռքում էր ներմուծումը: Հիմա դրամը, հակառակը, անկում է ապրել, եւ արտադրողներին, արտահանողներին դա ձեռնտու է»,- հայտարարեց Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 435 դրամ: Մեկ օրվա ընթացքում այն բարձրացել է միանգամից 16 դրամով. մեծ թռիչք՝ 2009 թվականի մարտին դրամի անկումից ի վեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ