News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում դատարանը բավարար հիմքեր չի գտել ոստիկան Դարեն Ուիլսոնի դեմ քրեական գործ հարուցելու համար, որը 2013թ. ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում սպանել էր 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է դատախազ Բոբ Մաքքալոքը:

Գործակալությունը հիշեցնում է, որ Բրաունը սպանվել էր օգոստոսի 9-ին՝ այն բանից հետո, երբ հրաժարվել էր ենթարկվել իրավապահների պահանջին եւ նրանցից մեկի հետ ձեռնամարտի բռնվել: Իրավապահը պնդում է, որ գործել է ինքնապաշտպանության շրջանակում, քանի որ Բրաունը իբրեւ թե ցանկացել էր նրանից խլել ատրճանակը:

Ոստիկանն ընդհանուր առմամբ վեց գնդակ է արձակել դեռահասի վրա: Ատենակալները 12 հոգի են եղել՝ 9 սպիտակամորթ եւ երեք աֆրոամերիկացի:

Դատարանի որոշումից հետո ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքի հարյուրավոր բնակիչներ փողոց են ելել՝ բողոքելով որոշման դեմ:  Նրանք ոստիկանների վրա քարեր եւ շշեր են նետել, նաեւ՝ ոստիկանական մի քանի մեքենա այրել: Ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:

Բողոքի ցույցեր են ընթանում նաեւ ԱՄՆ-ի այլ քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Չիկագոյում, Ֆիլադելֆիայում եւ Լոս Անջելեսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (վիդեո)
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին, ժամը 00:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության...
Շվեդիան մտադիր է ավելացնել հանցագործ ներգաղթյալների արտաքսումների թիվը
Հարցն ուսումնասիրելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով...
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 60 կգ կոկաինով բանանի խմբաքանակ է հայտնաբերվել. Baza
Նշվում է, որ կոնտեյների ստացողը Կրասնոյարսկից ընկերություն է...
«Վերջին շիշը ընկերոջս տանն է». Գյումրեցին գողացած խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության...
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Ամենաշատ