News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճապոնական խոշոր ավտոարտադրող Honda Motor ընկերությունը ԱՄՆ -ի իշխանություններին չի հաղորդել 2003թ.-ից ի վեր 1,73 հազար վթարների մասին, որոնք տեխնիկական անսարքությունների պատճառով հանգեցրել են վնասվածքների կամ մարդկային զոհերի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Կիոդո գործակալությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերոնշյալ փաստը պարզաբանվել է ամերիկյան Bowman and Brooke իրավաբանական ընկերության կողմից կատարված անկախ աուդիտորական ստուգման ժամանակ: Ամերիկյան օրենսդրությանը համապատասխան՝ բոլոր ավտոարտադրողները անսարքությունների պատճառով տեղի ունեցած յուրաքանչյուր դեպքի մասին պարտավոր են հաղորդել ԱՄՆ երթեւեկության անվտանգության ազգային վարչակազմին:

Ստուգումների ընթացքում բացահայտվել է, որ 11 տարիներին՝ 2003-ի հուլիսի 1-ից մինչեւ 2014-ի հունիսի 30-ը, ԱՄՆ իշխանություններին հայտնի է դարձել ճանապարհատրանսպորտային պատահարների միայն 1144 դեպքերի մասին, այնինչ վթարների իրական թիվը մոտ է 3 հազարին: Թվարկված վնասվածքների կամ մահվան ելքով դեպքերից 8-ի պատճառը եղել է ճապոնական Takata Corp արտադրողի անվտանգության բարձիկների անսարքությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bentley-ն թողարկել է ոսկե կաբրիոլետ. գինը հայտնի է
VW W12 շարժիչների արտադրությունը կդադարեցվի...
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Ամենաշատ