News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հոնկոնգի իշխանությունները մաքրում են բարիկադները Մոնգ Կոկի շրջանում, որտեղ մոտ երկու ամիս է զանգվածային ցույցեր էին ընթանում, փոխանցում է BBC News-ը:

Ըստ աղբյուրի՝ բողոքողները չեն խոչընդոտել շրջանի մաքրման գործընթացին: Նրանցից ոմանք մինչ այդ արդեն հավաքել էին պաստառներն ու բարիկադները:

Ցուցարարները փողոց էին դուրս եկել հոկտեմբերի սկզբից՝ պահանջելով  2017թ. ազատ ընտրությունների անցկացում: Չինաստանը, սակայն, ասում է, որ ընտրությունների ժամանակ թեկնածուներին որոշելու է Պեկինը:

Ցույցերի ամենասկզբում փողոց էին ելել տասնյակ հազարավոր մարդիկ: Սակայն վերջին օրերին նրանց թիվը կրճատվել էր մի քանի հարյուրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ