Տյումենի «Ռոշչինո» օդանավակայանում Ուզբեկստանի 47-ամյա քաղաքացին, հայտնում է «Ռոսիյսկայա Գազետան»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կինը մահացել է Տաշքենտի չվերթին սպասելիս՝ սրտի նոպայից: Նրան ուղեկցել են Կուրգանի դատական կարգադրիչնրը: Տեղական դատարանի որոշմամբ՝ կինը պետք է արտաքսվեր հայրենիք վիզային ռեժիմը խախտելու համար: Դեպքի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել փրկել կնոջը:
Ողբերգության հանգամանքները բացահայտում են ՌԴ-ում Ուզբեկստանի դեսպանատան աշխատակիցները: