News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բանկերի ներսում խարդախություններից ապահովագրված լինելը օգտակար կլինի նաեւ Հայաստանի համար: Այս մասին նոյեմբերի 25-ին Երեւանում բանկերի համար կազմակերպված սեմինարի ընթացքում հայտարարել է ապահովագրական բրոքերների ընկերության գործադիր տնօրեն Վլադիմիր Կրյուչկովը: Հանդիպման կազմակերպիչն էր «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունը:

Քանի որ ֆինանսական խարդախությունը շատ բարդ է ապացուցելը, այդ ռիսկերը, որպես կանոն, տեղի ապահովագրողներից վերաապահովագրվում են միջազգայիններին, հավելել է Կրյուչկովը: Ըստ նրա՝ հարկ է հաշվի առնել, որ բանկերը, որպես կանոն, տեղեկություններ չեն հայտնում իրենց մոտ խախտումներ կատարած անձանց մասին: Իմաստը բացասական արձագանքից խուսափելն է, անգամ՝ նեղմասնագիտական շրջանակում, էլ ուր մնաց՝ պոտենցիալ բիզնես-գործընկերների եւ մամուլի շրջանում:

Բայց արդյունքում անբարեխիղճ աշխատողը հնարավորություն է ստանում որոշ ժամանակ անց աշխատանքի անցնել այլ բանկում եւ կատարելագործել մեքենայությունները՝ հաշվի առնելով նախորդ սխալները:

Այսպես թե այնպես, պոտենցիալ ցանկացած ապահովագրական դեպք կարող է հիվանդագին լինել բանկի ոչ միայ հեղինակության, այլեւ եկամուտների համար. հափշտակումները կարող են միլիոնավոր դոլարների հասնել եւ կատարվել տարբեր եղանակներով:

«Բնականաբար, հափշտակումները չեն կարող առանց բանկի աշխատակիցների կատարվել: Ավելին ասեմ. նման ռիսկերից ապահովագրված չեն անգամ ամենախոշոր բանկերը: Ռուսաստանի առաջատար 20 բանկերից գրեթե ոչ մեկը չի կարողացել զերծ մնալ դրանից: Այնպես որ, ներքին խարդախությունը շրջաններով կամ երկրով սահմանափակված չէ: Իսկ ապահովագրումը կօգնի պաշտպանվել ֆինանսական կորուստներից», - ամփոփել է Կրյուչկովը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ