News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ICANN կազմակերպության կողմից «.հայ» ինտերնետային նոր դոմենի գրանցումը մեծապես կնպաստի հայոց լեզվի զարգացմանը, օգտագործմանը, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնմանը։  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահի տեղակալ Գրիգոր Սաղյանը՝ ավելացնելով, որ մեսրոպատառ դոմենը կգործի արդեն դեկտեմբերից եւ կանցնի 3-6-ամսյա փորձաշրջան։ 

«Երբ կազմակերպությունը նախաձեռնեց այս գործընթացը, բազմաթիվ փորձագիտական քննություններ եւ լսումներ էր անցկացնում, բայց ամենասկզբից ICANN-ը հայտարարեց, որ մենք չգիտենք՝ ինչ զարգացումներ են լինելու, մենք պետք է գրանցենք եւ կտեսնենք, թե ինչպես կզարգանա։ Բայց հստակ վիճակագրություն, թե ինչպես կլինի Հայաստանի դեպքում, ոչ մեկ չունի։ Անհրաժեշտ է փորձել, նոր հետո տեսնել, թե ինչ կստացվի»,- ասաց Գրիգորի Սաղյանը։

Նա նշեց, որ մեսրոպատառ դոմենի գրանցմանն աջակցել են մի շարք պետական կառույցներ՝ Կառավարությունը, Գիտությունների ակադեմիան եւ Լեզվի պետական տեսչությունը։

 «Առանց պետության կողմից սատարման հնարավոր չէ գրանցել երկրի դոմեն, եւ ICANN-ի ներկայացվող փաստաթղթերում անհրաժեշտ է ստանալ կառավարությունը ներկայացնող մարմինից սատարող համապատասխան գրություններ։ Բոլոր կառույցները, որոնք սատարում են դոմենի գրանցմանը, համապատասխան գրությունները նախ քննարկել, հետո տրամադրել են»,- ասաց Գրիգոր Սաղյանը։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամները նշեցին, որ հայալեզու դոմենի օգտագործումը կարող է նպաստել հայկական ինտերնետի որոշակի մեկուսացմանը, սակայն դա կպարզվի միայն դոմենի գործարկումից հետո։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ հայալեզու դոմենը հաքերային հարձակումներից պաշտպանելու առումով առկա խնդիրներին նորերը չի ավելացնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ