News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է «NON-STOP» ծառայության գործարկման մասին կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար։  Ծառայությունը հնարավորություն է ընձեռում կատարել անսահմանափակ ներցանցային զանգեր եւ օգտվել անսահմանափակ ինտերնետից օրական 150 դրամ բաժանորդային վարձի դիմաց: Ծառայության շրջանակում բաժանորդին օրական տրամադրվում է 30 ՄԲ ինտերնետ, որը սպառելուց հետո գործում է ինտերնետի արագության սահմանափակում մինչեւ 256 ԿԲ/վրկ:      

«NON-STOP» ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 0674225 համարին, հավաքելով *225# USSD-հրահանգը կամ ուղարկելով 225 տեքստով SMS-հաղորդագրություն 0674 համարին:

«Ուրախ ենք ներկայացնել Beeline-ի հերթական համալիր առաջարկը` անսահմանափակ զանգերի եւ գերարագ ինտերնետի միաժամանակյա հնարավորությամբ: Շարժական ինտերնետի պահանջարկն աճում է յուրաքանչյուր օր եւ այս ծառայությունը գին–որակ համադրությամբ լավագույններից մեկն է շուկայում։ Առավել քան համոզված եմ, որ մեր բաժանորդները կգնահատեն այս ծառայության պարզ, հարմար եւ մատչելի լինելը», - նշեց Հայաստանում Beeline-ի гլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։    

«NON-STOP» ծառայության համար նախատեսված բաժանորդային վճարը հաշվեկշռից գանձվում է օրական 00:00-ից 01:30 ընկած ժամանակահատվածում: 

Նշենք նաեւ, որ «NON-STOP»  ծառայությունը չի գործում, երբ միաժամանակ միացրած են «Զրուցենք», «Ռեգուլյար», «Պրեմիում», «Ֆորսաժ», «Անսահմանափակ Ինտերնետ Լայթ», «Անսահմանափակ Ինտերնետ Պրո», «Անսահմանափակ Ինտերնետ ՄեգաՊրո» եւ Ինտերնետ Փաթեթներ ծառայությունները:

Ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ  Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ