News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի խոցման առիթով նշանակված ծառայողական  քննությունը չի ենթադրում, որ որեւէ մեկը պետք է պատժվի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Եթե մի զորավարժարանում 20 տարի շարունակ այդ խնդիրը կատարվել է, ապա որեւէ մեղավոր գտնել տվյալ դեպքում շատ դժվար է, դա նույն բանն է, եթե Ադրբեջանը վաղը խրամատը ծակող մի նոր զենք գնի, որը կարողանա ամբողջ հողաթումբը խոցի, Աստված մի արասցե, մեկը զոհվի, մենք փորձենք մեղավոր գտնել: 20 տարվա ընթացքում հակամարտող կողմերը իրար վրա հարձակվելու եւ պաշտպանվելու միջոցներն ու մարտավարությունը մշտապես կատարելագործում են, իսկ եթե հակառակորդը անցած տարի դա չէր անում եւ այս տարի հանդգնել է, ինչ-որ մի նոր միջոց է գտնել դա անելու, ստեղծված իրավիճակում  ուղղակի դրա համար մարդ պատժել, կներեք, բայց կոռեկտ չէ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ հետաքննությունը չի ենթադրում անպայման պատժի կիրառում. «Եթե հետաքննություն է գնում, դա չի նշանակում, որ որեւէ մեկը պիտի պատժվի, բանակը ցանկացած անհաջողություն քննում եւ հետեւություններ կատարում է, բայց այդ հետեւությունները մասնագիտական են: Այսինքն՝ մենք կարող ենք այդ հետեւությունների հիման վրա վաղը մարտավարություն փոխենք, նոր զենքեր գնենք, նոր միջոցներ կատարելագործենք, հազար ու մի կառավարման համակարգ փոխենք, բայց դա չի նշանակում պարտադիր պետք է ինչ-որ մեկին պատժել»:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ բանակում ցանկացած միջադեպ, հատկապես մարդկային զոհերով, ենթադրում է  ծառայողական քննություն, եւ հնարավոր է՝ միջազգային դիտորդներ հրավիրվեն ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ ծառայողական քննության արդյունքները գնահատելու համար:

«Ուզում ենք հրավիրել միջազգային դիտորների, բայց դե ինչպես գիտեք, այստեղ Ադրբեջանի դիրքորոշումից շատ բան է կախված: Մենք ապացուցելու խնդիր որպես այդպիսին չունենք, եւ կարծում եմ, որ չկա այդպիսի մի միջազգային կազմակերպություն, որն այս ամեն ինչից գլուխ հանելով կասկածում է դրա վրա, բայց մենք պատրաստ ենք այդ ամբողջ ինֆորմացիան ցույց տալ, եւ այս ամենում նաեւ մեզ կօգնեն  դուրս բերված սարքավորումները»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զորավարժություններին մասնակցող հայկական ուղղաթիռը  առանց սպառազինության է եղել, եւ օդաչուները չեն էլ պատկերացրել, որ թշնամու կողմից ուղղաթիռը կարող է խոցվել:

«Եթե ուղղաթիռն իմանար, որ ինքը մարտական գոտում է գտնվում, ավտոմատ միացնում է սպառազինության համակարգերը, այդ սարքը ուղղաթիռի վրա միշտ լինում է, բայց երբ օդաչուն չի պատկերացնում, ինքը սպառազինության բոլոր համակարգերը անջատած գնում է ուսումնական թռիչքի, բնականաբար, մտքով չի անցնում, որ դա միացնել է պետք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները, որոնք նոյեմբերի 25-ին զինվորական կարգով հողին հանձնվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ