News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 25-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանիեին:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Շարպանիեին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեսպան Շարպանիեին ներկայացրել է նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից ուղղաթիռի խոցման դեպքի եւ դրան հաջորդած գործողությունների մանրամասները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ