News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է նավթային ոլորտում հարկային մանեւր անցկացնելու մասին օրենքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Աղբյուրի համաձայն, փաստաթուղթն ուղղված է Եվրասիական տնտեսական միության ստեղծման կապակցությամբ ՌԴ-ի բյուջեի կորուստները նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

Հարկային մանեւրի շրջանակներում երեք տարվա ընթացքում փուլ առ փուլ նավթի արտահանման մաքսատուրքերը կկրճատվեն 1.7 անգամ, իսկ նավթամթերքների դեպքում՝ 1,7-5 անգամ:,

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2015թ. 4-րդ դասի ավտոմեքենաների բենզինի ակցիզը տոննայի դիմաց կկազմի 7,3 հազար ռուբլի, 2016թ. տոկոսադրույքը կբարձրանա մինչեւ 7,53 հազար ռուբլի, 2017թ կնվազի մինչեւ 5,83 ռուբլի:

Նոր օրենքի շրջանակներում երկրի բյուջեն 2016թ. լրացուցիչ կարող է ստանալ 247 մլրդ դոլար, իսկ 2017թ.՝ 250 մլրդ դոլար: 2015թ. լրացուցիչ միջոցների մուտք չի նախատեսվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ