News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պատմաբանները կարող են հաստատել, որ Մուսոլինին ոգեշնչել է Հիտլերի իշխանության գալը, սակայն բռնապետը «շողացող աստղ» էր կոչում իր մեկ այլ ժամանակակցի: Այս մասին գրում է ամերիկյան «The Daily Beast» առցանց պարբերականը:

Ասել, որ Երրորդ Ռեյխի արմատները մանրամասն ուսումնասիրվել են, նվազեցված կլիներ: Ամեն դեպքում, Հիտլերի կողմից իշխանության բռնագրավման տարրերից մեկը զգալիորեն անտեսվել է. դա Թուրքիայի եւ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կամ, ինչպես նրան անվանում էր Հիտլերը, «շողացող աստղի» դերն է ֆյուրերի մտորումներում:

«Աթաթուրքը՝ նացիստական պատկերացումներում» անվանումով նոր գրքում Շտեֆան Իխրիգը ներկայացնում է Աթաթուրքի եւ նոր Թուրքիայի դերը Վեյմարի ժամանակաշրջանում Գերմանիայի ծայրահեղ աջերի համար. ազդեցություն, որը շարունակվել է գերմանա-ֆաշիստական տարիներին:

Ըստ հեղինակի, երկու հիմնական նացիստական պարբերականները՝ «Heimatland»-ը եւ «Völkischer Beobachter»-ը, «թուրքական մեթոդների» քարոզիչներն էին դեռեւս 1921 թվականին: Նացիստները պնդում էին, որ կոպիտ ուժն անհրաժեշտ էր Թուրքիայի անկախության համար եւ նենգորեն ընդգծում էին Աթաթուրքի կողմից էթնիկ փոքրամասնությունների եւ այլախոհների հանդեպ ճնշումները: Նացիստական գաղափարախոսներից մեկը՝ Հանս Տրոբստը, բացահայտորեն գրել է «արյունախումներից» եւ «պարազիտներից» «ազգային մաքրումների» մասին, ինչպիսիք էին Թուրքիայի հայերն ու հույները: Տրոբստին ավելի ուշ հրավիրել են Հիտլերի հետ հանդիպման, ինչից հետո, որպես առաջնորդ, կարդացել է Թուրքիայի մասին նրա գործերը: Իխրիգը նշում է, որ Հիտլերի քարտուղարը Հիտլերի անունից Տրոբստին գրել է. «Այն, ինչ դուք տեսել եք Թուրքիայում, մենք պետք է անենք ապագայում, նաեւ նրա համար, որպեսզի ազատագրենք մեզ»:

Չնայած Թուրքիայով Հիտլերի չափազանց հետաքրքրվածությունը ռազմավարական էր, այն նաեւ շատ անձնական էր: Մինչդեռ Իխրիգը մանրամասն ներկայացնում էր Օսմանյան կայսրության հետ Գերմանիայի պատմական կապերը եւ նույնիսկ Հայոց ցեղասպանությանը նրա պոտենցիալ մասնակցությունը, Թուրքիային եւ Աթաթուրքին նացիստական առաջնորդների անձնական կապվածությունը պարզապես ապշեցուցիչ է:

Նացիստների եւ Աթաթուրքի կառավարման միջեւ ամենացայտուն կապը, իհարկե, Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության ողբերգությունն է, որը տեղի է ունեցել Աթաթուրքի՝ իշխանության գալուց առաջ: Նացիստները կարծում էին, որ հայերն «Արեւելքի հրեաներն» են եւ որ նրանց մահն ու ճնշումը առանցքային դեր են խաղացել ժամանակակից Թուրքիայի կայացման գործում: Նացիստական փաստաթղթերը պնդում են, որ հայերի ոչնչացումը կամ վտարումը «ծայրահեղ անհրաժեշտություն էր»: Նացիստները Թուրքիայի մեջ տեսնում էին այն, ինչը ցանկանում էին տեսնել՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպես էին իրենց դիտարկում Աթաթուրքն ու նրա թուրք եղբայրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ