News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության մարզպետները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները: Մասնավորապես, մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքների, կառավարության կողմից իրականացվող ծրագրերի, մարզային համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հողօգտագործողներին տրամադրված սերմացուի, մատչելի գնով պարարտանյութի եւ դիզելային վառելիքի պետական ծրագրին: Մարզպետներն ընդգծել են ծրագրի արդյունավետությունը եւ նշել, որ այն էապես նպաստել է գյուղատնտեսության զարգացմանը, արձանագրվել են տարբեր գյուղմթերքների արտադրության ծավալների աճ: Միաժամանակ նշվել է, որ ծրագիրն ունի սոցիալական ուղղվածություն, քանի որ գյուղացիական տնտեսությունները հնարավորություն են ունենում մատչելի գնով ձեռք բերել բարձրորակ պարարտանյութ եւ դիզվառելիք, ստանալ բարձրակարգ սերմացու: Այդ համատեքստում, խորհրդակցության մասնակիցները կարեւորել են ծրագրի շարունակականությունը: Վարչապետը հանձնարարել է, հաշվի առնելով ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված որոշ թերություններ, ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ ծրագիրը հետագայում առավելագույնս համակարգված կազմակերպելու համար:

Քննարկվել են նաեւ մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ