News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կենդանիների սիրահարները Facebook-ում ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ են տեղացել կնոջ հասցեին, ով սոցիալական ցանցում իր կատվին լողացնելու լուսանկար է հրապարակել: Այս մասին գրում է FedPost-ը:

Արտասովոր լոգանքը կատվի համար պատիժ է եղել, որը կերել է իր տիրուհու պիցցան: Լուսանկարը հրապարակելուց կարճ ժամանակ անց կենդանիների պաշտպանները 22-ամյա բրիտանուհուն մեղադրել են կատվին ծաղրելու համար եւ սպառնալիքներ տեղացել: Արդյունքում միջադեպով հետաքրքրվել են Կենդանիների պաշտպանության թագավորական հանրությունն ու տեղական ոստիկանությունը:

Այդ կառույցների ներկայացուցիչները գնացել են կնոջ տուն, սակայն նրա հանդեպ մեղադրանք առաջադրելու ոչ մի հիմք չեն գտել:

Ավելի քան 3000 մարդ է միացել առցանց ստորագրահավաքին, որը կենդանիների պաշտպանության տեղական ծառայությանը կոչ է արել հետաքննություն սկսել: Միաժամանակ, այլ ակտիվիստներ բրիտանուհու հանդեպ սպառնալիքներ են տեղացել՝ սպառնալով բռնությամբ:

Ակտիվիստները Կենդանիների պաշտպանության թագավորական հանրությանը կոչ են անում հնարավորինս արագ միջադեպի լիարժեք հետաքննություն անցկացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ