News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ նոյեմբերի 25-ին, զինվորական կարգով հողին հանձնեցին նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների՝ ուղղաթիռի հրամանատար, մայոր, 38-ամյա Սերգեյ Սահակյանի, ավագ լեյտենանտ, 25-ամյա Սարգիս Նազարյանի, լեյտենանտ, 22-ամյա Ազատ Սահակյանի աճյունները։

Հուղարկավորությանը մասնակցում էին նաեւ քաղաքական գործիչներ։ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը տղաներին հրաժեշտ տվեց՝ նրանց շիրիմներին ծնկի գալով։

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները։

Տպել
Ամենաշատ