News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Դոնեցկի ապստամբները պահանջում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել եւ դիտարկել խաղաղարարների միջամտության հարցը՝ «ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերահսկողություն կատարելու եւ մարդասիրական ու սոցիալական իրավիճակը լուծելու համար»: Այս մասին գրում է RBK-ն՝ վկայակոչելով Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) ժողովրդական խորհրդի նախագահության հայտարարությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, ապստամբների այդ որոշման վրա ազդել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ վարչապետ Արսենի Յացենյուկի գործողությունները: «Իրենց վերջին գործողություններով (նրանք) վերջնականապես ուկրաինական պետությունը հակադրեցին Դոնբասի ժողովրդին: Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական հանրապետություններին շրջափակում հայտարարեցին: Նախօրեին ընդունված նորմատիվ-իրավական ակտերի համաձայն՝ բյուջետային բոլոր հաստատությունները, որոնք գտնվում են ԴԺՀ-ի տարածքում, պետք է դուրս բերվեն ուկրաինական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Բյուջետային աշխատողների բոլոր վճարումները կասեցվել են: Պաշտոնյաները պարտավորվում են աշխատավարձեր եւ կենսաթոշակներ վճարել միայն նրանց, ովքեր դուրս են եկել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքից եւ հաշվառման են կանգնել»,- ասված է ԴԺՀ-ի հայտարարությունում:

Դոնեցկի ժողովրդական հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքներում բնակվող զինյալների կարծիքով, իրենք Ուկրաինայի մյուս քաղաքացիների հետ հավասար իրավունքներ ունեն:

Նոյեմբերի 15-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կառավարությանը հանձնարարել է դադարեցնել պետական հաստատությունների, բանկերի եւ ձեռնարկությունների գործունեությունը ուժային գործողությունների անցկացման գոտում եւ ապահովել անձնակազմի տարհանումը: ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի առաջնորդներն իրենց հերթին քննադատել են այդ որոշումը:

Դոնբասի հասարակական գործիչներն ավելի ուշ դիմել են Ուկրաինայի ղեկավարությանը՝ պահանջելով չդադարեցնել սոցիալական վճարումները, այդ որոշումն անվանելով «անընդունելի եւ վիրավորական» եւ դրանում «սոցիալական ցեղասպանության նախանշաններ» տեսնելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ