News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկյան գիտնականներն աշխատակիցներին խորհուրդ են տալիս չկեղծել, երբ խոսքը ղեկավարի հետ հարաբերությունների մասին է: Փոխադարձ թշնամանքն ավելի օգտակար է արդյունավետության համար, քան հարաբերությունների մասին տարբեր կարծիքները: Այս մասին գրում է Ռոսբալտը:

Նոր հետազոտությանը մասնակցել են 280 աշխատակիցներ եւ ղեկավարներ: Պարզվել է, որ աշխատակցի մոտիվացիան նվազել է, երբ նա ենթադրել է, որ ինքը ղեկավարի հետ լավ հարաբերություններ ունի, իսկ ղեկավարն այդպես չի կարծել: Նույնն է տեղի ունեցել, երբ ղեկավարին թվացել է, որ հարաբերությունները լավն են, իսկ ենթական այլ կարծիքի է եղել:

Կամավորները տարբեր պաշտոններ են զբաղեցրել: Նրանք աշխատել են տարբեր ոլորտներում՝ ներառյալ ավտոմոբիլային արդյունաբերությունը, մանրածախ առեւտուրը եւ ֆինանսական ծառայությունները:

Մասնակիցների հետ առանձին են զրուցել, այնպես որ՝ նրանք միշտ չէ, որ իմացել են ղեկավարի կամ ենթակայի կարծիքը: Փոխադարձության դեպքում աշխատակցի մոտիվացիան ավելի բարձր է եղել, եթե անգամ հարաբերությունների որակը վատ է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ