News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայից նկարիչ Մարկ Ֆարիդն ապրելու է այլ մարդու կյանքով: Ներկայում նա փորձում է համացանցում 235 հազար դոլար հավաքել՝ իր նախագծին իրականություն դարձնելու համար: Մարկի խոսքով, 28 օր շարունակ, օրական 24 ժամ ինքը կրելու է վիրտուալ իրականության սարքեր, որոնք իրեն կօգնեն այդ ժամանակի ընթացքում ապրել այլ մարդու աչքերով եւ ականջներով:

Ըստ FedPost-ի, Մարկը հույս ունի, որ այդ գիտափորձը կօգնի պատասխանել հարցին, իսկապե՞ս մարդկանց վարքը կանխորոշվում է գեներով, թե շրջակա միջավայրը մարդկանց դարձնում է այնպիսին, ինչպիսին նրանք կան:

Մարկի մտերիմ ընկերներից մեկն անհանգստանում է, որ փորձի արդյունքում կտուժի նկարչի տեսողությունը:

Դեռեւս որոշված չէ, թե ում կյանքով է ապրելու Մարկը մեկ ամիս շարունակ: Նկարչի փորձին մասնակցել ցանկացողները կարող են հայտ ներկայացնել նախագծի կայքում: Առաջարկներն ընդունվում են մինչեւ նոյեմբերի 28-ը: Հայտնի է, որ թեկնածուն պետք է հետերոսեքսուալ տղամարդ լինի եւ ընկերուհի կամ կին ունենա: Այդ մարդը ստիպված կլինի ակնոց կրել, որը Մարկին ձայներ եւ տեսանյութ կփոխանցի:

Իսկ Մարկն այդ ամսվա ընթացքում ընդամենը անկողնուց լոգարան եւ հակառակ է տեղաշարժվելու: Այդ տարածքը, ինչպես նաեւ Մարկը, մշտապես ցուցադրվելու են համացանցի լսարանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ