News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման նախագծում Աբխազիան ներկայացվի որպես կողմ, ապա կարող է այդ մասին խոսք լինել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գաբնիան:

Նրա խոսքով, դժվար է խոսել նախագծի մանրամասների մասին, քանի որ 5 կամ 6 տարի առաջ արդեն փորձ է արվել վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը, երբ նախագծին մասնակցում էր 4 կողմ. Ռուսաստանը, Աբխազիան, Վրաստանը եւ Հայաստանը:

«Այն ժամանակ աշխատանքային խումբ էր ստեղծվել, որտեղ բոլոր ստորագրողները՝ բացառությամբ Աբխազիայի, տրանսպորտի եւ հաղորդակցության նախարարներ էին: Միայն Աբխազիան էր ներկայացված որպես մասնավոր ընկերություն՝ ՍՊԸ: Ընդ որում, նախագծում մենք նշվում էինք որպես երկաթուղու վրաց-աբխազական հատված: Հասկանալի է, որ դա մեզ ոչ մի դեպքում չի կարող ձեռնտու լինել, դա վերաբերում է մեր ինքնիշխանությանը: Այդ պատճառով դա մեր կողմից առեւտրի առարկա չէ»,- ընգդծեց Վիտալի Գաբնիան:

Պաշտոնյան նաեւ հավելեց, որ եթե Ռուսաստանն այդ մասին խոսում է, իսկ Ռուսաստանը երկիր է, որը ճանաչել է Աբխազիայի անկախությունը, ապա երրորդ երկրների հետ բանակցություններում պետք է պնդի աբխազական կողմի հետ ընդհանուր դիրքորոշումը:

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին հաղորդել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Աբխազիայի ղեկավարի հետ բանակցություններից հետո հայտարարել էր. «Հնարավոր ենք համարում այլ գործընկերների հետ մտածել եւ, ընդհանուր համաձայնության դեպքում, իրականացնել այնպիսի նախագիծ, ինչպիսին է, օրինակ, Սուխում-Թբիլիսի ուղղությամբ տարանցիկ երկաթուղային հաղորդակցությունը»: Դա, իր հերթին, հնարավորություն կընձեռի վերականգնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ