News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում չեն դադարում քննարկումներն այն մասին, թե ով է փոխարինելու ԱՄՆ արդեն նախկին պաշտպանության նախարար Չաք Հեյգելին: Առաջին անգամ Պենտագոնի նոր ղեկավարը կարող է կին լինել: Այս մասին գրում է The Christian Science Monitor-ը:

Միշել Ֆլուրնոյին համարում են ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնի հիմնական թեկնածուներից: Փորձագետները քննարկում են, թե ինչպես Ֆլուրնոյը կփոխի Պենտագոնի քաղաքականությունը, ինչպես ամերիկյան բանակում կփոխվի կանանց կարգավիճակը, ինչպիսի լուծում կստանան սեռական ոտնձգության խնդիրները:

Վաշինգտոնի քաղաքական շրջանակներում որպես Պետագոնի ղեկավարի թեկնածու նշում են նաեւ սենատոր Ջեք Ռիդին՝ Ռոդ Այլենդից եւ Էշթոն Քարթերին, ով 2011-2013 թ.թ. եղել է պաշտպանության նախարարի տեղակալ:

Աղբյուրի համաձայն, այդ պաշտոնում կնոջ նշանակումը հրաշալի հեռանկար է կազմակերպությունների համար, որոնք հանդես են գալիս զինված ուժերում կանանց իրավունքների օգտին: «Նա բարձրակարգ մասնագետ է եւ անհավանական հարգանք է վայելում ռազմական շրջանակներում: Կարծում եմ՝ նա հրաշալի նախարար կլինի»,- կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպության նախագահի խոսքերն է մեջբերում պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ