News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի բանկերը պարտավոր են գործնական վարքի կանոններ ընդունել եւ հետեւել դրանց: Այս մասին նշված է «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում, որը հավանության է արժանացել խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Գործնական վարքի կանոնները պետք է ներառեն բանկային արտադրանքի մասին հաճախորդների համար նախատեսված գովազդն ու տեղեկությունները, ինչպես նաեւ հնարավոր բողոքներ ներկայացնելու կարգը:

Կենտրոնական բանկի կազմած օրինագիծը նախատեսում է, որ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների հետ շփման ժամանակ այդ կանոնների խախտման դեպքում բանկը պետք է 300 հազար դրամի չափով տուգանք վճարի (շուրջ 700 դոլար - խմբ.), եթե դատարանում, ֆինանսական արբիտրաժում կամ ֆինանսական օմբուդսմենի կողմից հաստատվի այդ: Ընդ որում, այդ 300 հազարը չի ներառում անմիջական գործով հաճախորդին տրամադրվելիք հնարավոր փոխհատուցումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ