News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայի դեմ հետագա տնտեսական պատժամիջոցներն անխուսափելի են, եթե Ռուսաստանը չփոխի իր քաաքականությունն Ուկրաինայի հարցում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բեռլինում, փոխանցում է Deutsche Welle-ն:

Ըստ Մերկելի՝ տուգանային միջոցներից հնարավոր կլինի հրաժարվել միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը բավական ջանքեր գործադրի Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ:

«Մենք անդադար աշխատում ենք այս ճգնաժամի դիվանագիտական կարգավորման վրա: Սակայն, ցավոք, նախկինի պես այս ընթացքում շարունակվում է խախտվել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը», - Մերկելի խոսքերն է մեջբերում աղբյուրը:   Ըստ Մերկելի՝ քանի դեռ Ռուսաստանը բավական ջանք չի գործադրել Ուկրաինայի Գերմանիայի կանցլերը ուղղությամբ, պատժամիջոցներն անհրաժեշտ են:

Մերկելը նաեւ խոստովանել է, որ պատժամիջոցները բացասաբար կազդեն եվրոպական եւ գերմանական տնտեսությունների վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ