News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ը կարղ է պատժամիջոցներ կիրառել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության նախկին նախագահ Միշել Ջոթոդիայի դեմ, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝ Ջոթոդիան ԿԱՀ-ում նախորդ տարվա զինված հակամարտությունից հետո խոչընդոտել էր խաղաղարար ջանքերին։

Պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակը կազմելուց հետո փորձագետներն  իրենց առաջարկները կներկայացնեն ՄԱԿ-ի ԱԽ-ին։ Ջոթոդիային, որն այժմ աքսորի մեջ է Բենինում, կարող է սպառնալ հաշիվների սառեցում եւ մի շարք երկրներ մուտքի արգելք­։

Միշել Ջոթոդիան իշխանության էր եկել, երբ իր գլխավորած «Սելեկա» շարժումը պաշտոնանկ էր արել նախագահ Ֆրանսուա Բոզիզեին, ինչը երկրում մահմեդական եւ քրիստոնեական համայնքների բախման էր հանգեցրել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ