News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից մեղավոր ճանաչված եւ 6 տարի 9 ամսվա բանտարկության դատապարտված Հրաչյա Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացվելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը: Տուժողների կողմից երկայացված հայցերը Վերաքննիչ դատարանը նույնպես մերժել էր նույն հիմնավորմամբ, ինչ Առաջին ատյանը, այսինքն՝ դրանք պետք է առանձին ներկայացվեն Քաղաքացիական դատարան:

Փաստաբանները Վճռաբեկ դատարան բողոք կներկայացնեն կամ այս, կամ մյուս շաբաթ, նրանք գտնում են, որ Հրաչյա Հարությունյանին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեղադրանքը անհիմն է: ՄԻՊ խորհրդականը շեշտեց, որ ըստ ՌԴ օրենսդրության՝ դատական ակտը մտել է ուժի մեջ՝ անկախ նրանից այն կբողոքարկվի, կբեկանվի, թե ոչ: Այժմ Հրաչյա Հարությունյանին տեղափոխել են կալանավայր՝ որպես դատապարատյալ, որտեղ ավելի լավ պայմաններ են, քան մեկուսարանում:

Երանուհի Թումանյանցը նշեց, որ այժմ պետք է պայմանավորվեն հարազատների հետ, որպեսզի դիմումներ գրեն եւ սկսեն նրա Հայաստան տեղափոխելու գործընթացը: «Դա չի խանգարում բողոքարկմանը, այդ գործընթացը բավական երկար է տեւում՝ փաստաթղթերի կազմում, տրամադրում, ուղարկում,  մինչեւ վերջնական որոշում կայացնելը, հնարավոր է այդ ընթացքում ռեալ տեղափոխումը լինի»,-ասաց Երանուհի Թումանյանցը:

Հիշեցնենք, որ բեռնատարը, որի ղեկին եղել է Հրաչյա Հարությունյանը, 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել է Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ բեռնատարը հարկ եղածի պես չի սպասարկվել, ինչի արդյունքում արգելակման հետ կապված խնդիրներ է ունեցել: Ըստ հետաքննության, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին: Մոսկվայի քաղաքային դատարանը Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի եւ 9 ամիս ժամկետով ազատազրկման: Մոսկվայի քաղաքային դատարանը անփոփոխ է թողել այդ դատավճիռը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաչյա Հարությունյանին մերժել են պայմանական վաղաժամ ազատ արձակել
Պատժի չափը լրանում է 1 տարի 9 ամիս հետո…
Հրաչյա Հարությունյանը 3 ամսից ազատ կարձակվի
Հրաչյա Հարությունյանը նաեւ նշեց, որ բազմաթիվ առողջական խնդիրներ ունի…
Շորերս կտրտել էին… խալաթ հագցրին ու տարան. վթարի եւ կրած պատժի մասին պատմում է Հրաչյա Հարությունյանը
Վթարի պատճառը վարորդի խոսքով արգելակների անսարքությունն է եղել…
Հրաչյա Հարությունյանն արդեն կարողանում է կալանավայրից դուրս գալ. նա աշխատում է
Հայ վարորդը պատիժը կրում է բաց ռեժիմով…
Հրաչյա Հարությունյանը պատիժը կրում է բաց ռեժիմով, բայց դեռեւս չի կարողանում ՔԿՀ-ից դուրս գալ
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Հրաչյա Հարությունյանի աշխատանքի հարցը լուծվել է. առաջիկա օրերին նա կկարողանա դուրս գալ ՔԿՀ-ից
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Ամենաշատ