News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշները հիվանդությունից հետո վերադարձել է աշխատանքի: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին անգամ նոյեմբերի 25-ին նա միջոցառման է մասնակցել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նախագահի անձնական բժիշկներին:

Հիվանդության պատճառով պետության ղեկավարը չի մասնակցել Բրիսբենում նոյեմբերի 15-16-ին կայացած G20 գագաթաժողովին: Բժիշկները առաջվա պես նախագահին խորհուրդ են տալիս չլարվել եւ խուսափել արտասահմանյան այցերից:

61-ամյա նախագահը վերջերս ուղեղի հեմատոմայի հեռացման  վիրահատության էր ենթարկվել, որը առաջացել էր ընկնելիս ստացած վնասվածքի հետեւանքով:  Դրանից մեկ տարի առաջ էլ նախագահը վահանաձեւ գեղձի հեռացման վիրահատության էր ենթարկվել, երբ նրա մոտ քաղցկեղ էին կասկածել: Սակայն ուռուցքը բարորակ էր եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ