News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունը եւ Հարավամերիկյան ընդհանուր շուկան (Մերկոսուր) լիաֆորմատ տնտեսական գործակցություն կզարգացնեն: Երկու դաշինքների փորձագետները արդեն գործնականում մշակել են համագործակցության հուշագիրը, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը՝ ամփոփելով Բուենոս Այրեսում կայացած բանակցությունների արդյունքները, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Գործընթացը, որը մենք այսօր գործարկում ենք, թույլ կտա վերացնել փոխադարձ առեւտրում խոչընդոտները եւ կոոպերացման, համատեղ արտադրության համար նոր հնարավորություններ գտնել», - ասել է Սլեպնյովը:

«Կցանկանայի նշել, որ երկու բլոկներն էլ գտնվում են ընդլայնման եւ ամրապնդման փուլում. հունվարից ԵՏՄ-ին կանդամակցի Հայաստանը, այնուհետեւ՝ Ղրղզստանը, իսկ Մերկուսուրը ապագայում կընդլայնվի՝ ի հաշիվ Բոլիվիայի անդամակցության», - իր հերթին, նշել է Արգենտինայում ՌԴ-ի դեպսան Վիկտոր Կորոնելլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ