News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաքվի եվրոպական խաղերի լոգոտիպը առաջացրել է Ադրբեջանի բնակիչների ծիծաղը:

minval.az- փոխանցմամբ՝ 2015թ. Բաքվի եվրոպական խաղերի լոգոտիպը պաթոսով ներկայացրել են երիտասարդության եւ սպորտի նախարար, Բաքու 2015-ի գլխավոր գործադիր տնօրեն Ազադ Ռահիմովը, Բաքու 2015-ի օպերացիոն տնօրեն Սայմոն Քլեգը եւ Բաքու 2015-ի կոմերցիոն տնօրեն Չարլի Վինջերատնան:

Ջեյրան (վիթ) եւ Նառ (նուռ)՝ սրանք են Ադրբեջանում առաջին Եվրոպական խաղերի թալիսմանները:

Սակայն ադրբեջանցի օգտատերերը համացանցում իսկույն իրենց դժգոհություն  են հայտնել ներկայացված խորհրդանիշների շուրջ: Նուռը նրանք համեմատել են բոլորին հայտնի Չիպոլինոյի հետ, եւ ի զորու չեն եղել հասկանալ՝ Ջեյրանի պարանոցն ինչո՞ւ է սկսում աջ անութից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ