News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ առաջարկելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական դիվերսանտների նկատմամբ ընթացող դատական գործընթացի դիտարկում անցկացնել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է, որպեսզի այդ կազմակերպություններն ասեն իրենց խոսքը՝ ադրբեջանին թույլ չտալով խեղաթյուրել փաստերը: «Թվում է, որ դատական գործընթացի ժամանակ հեշտ է դրական մթնոլորտ ստեղծել, սակայն դա այդպես չէ: Ես խոսել եմ դիվերսանտների հետ. երկուսն էլ իրենց ճնշված չեն զգում, նրանք ասում են, որ իրենց նկատմամբ այդպիսի դրական վերաբերմունք չէին ակնկալում», - ընդգծեց Ալավերդյանը՝ հավելելով, որ նրանք նույնպես վարակված են այն ապատեղեկատվությամբ, որը տարածված է Ադրբեջանում: Առաջին օմբուդսմենը ղարաբաղյան կողմից դիվերսանտների նկատմամբ նման վերաբերմունքը առաջընթաց է համարում: «Սա վկայում է այն մասին, որ Լեռնային Ղարաբղաը ընդունակ է ինքնուրույն գործողությունների՝ հարգելով միջազգային իրավունքը», - եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ ամբաստանյալները ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի երկու անդամներն են՝ Դիլհամ Ասկերովը եւ Շահբազ Գուլիեւը: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ-ի Քրօր.-ի մի շարք հոդվածներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ