News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բելառուսի կառավարությունը հաստատել է Ուկրաինայի հետ սահմանագծման միջկառավարական համաձայնագիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Բելառուսի կառավարությանը:

Գործակալությունը հիշեցնում է, որ բելառուսա-ուկրաինական սահմանագծման համաձայնագիրը ստորագրվել է 2014թ. հուլիսի 30-ին Չերնիգովում:

Ուկրաինայի կառավարությունը եւս նոյեմբերի 12-ին հաստատել էր սահմանագծման համաձայնագիրը: Պետական սահմանի ընդհանուր երկարությունը շուրջ 1084 կմ է: Երկրների միջեւ պետական սահմանի մասին պայմանագիրը ստորագրվել էր  1997թ. մայիսի 12-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ