Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 25-ին, ժամը 13.40-ին, 1992 թ. ծնված Վարազդատ Գ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 12 տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան եւ հայտնել, որ այն պատկանել է պապի հանգուցյալ եղբորը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: