News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարություն է տարածել հերթական ապօրինության մասին:

«Յուրաքանչյուր երկուշաբթի գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ ըստ հասցեների Ձեզ զեկուցվում է ապօրինի շինարարությունների կանխման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, սակայն դրանք ոչ միայն չեն պակասում, այլ շարունակվում են: Այս մասին են վկայում քաղաքացիների ահազանգերն ու լրատվության հաղորդումները:

Վերջին օրերին շատ խոսվեց Կենտրոն վարչական շրջանի Թամանյանի արձանի դիմացի այգում ընթացող շինարարության մասին, որի վերաբերյալ չկա շինթույլտվություն, այլ 04.08.2014 թ. տրվել է սրճարանի տարածքի որոշակի բարեկարգման, հարդարման եւ երկու տաղավարների միջեւ ընկած հարթակի սալիկները փոխելու համար համապատասխան էսքիզային նախագիծ: Ազատություն ռադիոկայանի նոյեմբերի 26-ի երեկոյան հաղորդման մեջ ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ասում է, որ այն համապատասխան հանձնաժողովում չի քննարկվել, ավելին՝ Երեւանի գլխավոր ճարտարապետը նման նախագծի հավանություն չի տվել:

Շինհրապարակում փակցված չէ շինթույլտվության եւ բարեկարգման վերջնական տեսքի գովազդը, այսինքն այս աշխատանքներն իրականացվում են օրենքի խախտմամբ:

Ամենաթարմ մեկ այլ օրինակը Երեւանի Հալաբյան 17 հասցեում իրականցվող շինարարությունն է, որի լուսանկարը կից ուղարկում եմ, որից պարզ երեւում է, որ այնտեղ իրականացվող շինարարությունը ապօրինի կառուցապատում է եւ վստահ եմ, որ բնակիչների կարծիքը բնավ հաշվի չի առնվել՝ հակառակ բնակիչների մասնակցությունն ապահովող Երեւանի ավագանու ընդունած համապատասխան որոշման:

Այս փաստերը վկայում են այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաների թողտվությամբ շարունակվում են Երեւանի տարբեր վայրերում ապօրինի կառուցապատումները, որոնց հովանավորները բարձրաստիճան պաշտոնյաներ են:

Արձանագրենք, որ ոլորտում անարգել թեւածում է կոռուպցիան, որի դեմ, իբրեւ թե պայքարում է գործող իշխանությունը:

Տպել
Ամենաշատ